-
22.10.2020|
13:02
Կանադայի Օնտարիո նահանգի խորհրդարանում Արցախի հարցով լսումներ են տեղի ունեցել, որոնց ընթացքում խորհրդարանականները դատապարտել են Թուրքիայի և Ադրբեջանի գործողությունները:
-
22.10.2020|
13:01
Տղերք, Հայրենիքը վտանգի մեջ է: Գիտեմ՝ մնացել եք միայն թիկունքային գործով զբաղվածներդ, որ երեք շաբաթ շարունակ արել եք թերևս անհնարինը։ Բայց մի զարկ էլ պիտի տանք. անձրևի, ցրտի ու թափվող կրակի տակ առաջնագծում պինդ կանգնած մեր ընկերներին սատարում ու փոխարինում է պետք։
-
22.10.2020|
13:00
Երևանի կամավորական ստորաբաժանման կազմավորումը ընթացքի մեջ է։
Ստորաբաժանումը կգլխավորի քաղաքապետ Հայկ Մարությանը, տեղեկացնում է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
-
22.10.2020|
12:59
ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Ֆաուլեր քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն դատապարտել է Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան, ճանաչել է Արցախի ինքնորոշման իրավունքն ու անկախությունը:
-
22.10.2020|
12:58
ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի հայտարարությունը, թե Հայաստանը Գաբալայի և Քյուրդամիրի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել։
-
22.10.2020|
12:56
Այսօր Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել մանիպուլյատիվ հայտարարությամբ, որտեղ փորձ է արվում ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումը մերժող Ադրբեջանի և Թուրքիայի դիրքորոշումը հրամցնել որպես հայկական կողմի մոտեցում:
-
22.10.2020|
12:55
Քաղաքական խորհրդակցությունները շարունակվում են, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի հանրապետության առաջին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
-
22.10.2020|
12:54
ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հաստատել է այս շաբաթ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Զոհրաբ Մնացականյանի հետ բանակցություններ վարելու մտադրությունը՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտին նպաստելու համար: Բրիֆինգում նա ասել է, որ խորհրդակցությունները տեղի կունենան հոկտեմբերի 23-ին:
-
22.10.2020|
12:53
Հայաստանը կոչ է անում «Ադրբեջանին և իր հովանավոր Թուրքիային հրաժարվել միջազգային հանրության՝ կրակի դադարեցման վերահսկելի ռեժիմի հաստատմանն ուղղված ջանքերը տապալելու գործողություններից և մեղքը հայկական կողմի վրա բարդելու իրենց ավանդական քաղաքականությունից»՝ հայտարարում է ԱԳՆ-ն:
-
22.10.2020|
12:51
Ստեփանակերտում իրադրությունը շարունակում է մնալ նույնը՝ արդեն չորրորդ օրն է այստեղ հանգիստ է: Առավոտյան ևս խաղաղ է: Քաղաքում նախորդ օրերի պես շարունակում են գործել մի քանի խանութներ, հացի փռեր և դեղատներ: